Ինքնաթիռները շուտով ի վիճակի կլինեն աշխարհի մի կետից մյուսը հասնել՝ առանց վերալցավորման
Ամերիկացի դիզայներ Ուիլյամ Բրաունը ջրածնային վառելիքով աշխատող ինքնաթիռի կոնցեպտ է մշակել, որը (ինքնաթիռը) ի վիճակի կլինի աշխարհի մի ծայրից մյուս ծայրը հասնել առանց վերալցավորման։ Ինչպես հաղորդում են ռուսական լրրատվամիջոցները, Բրաունն իր այդ կոնցեպտը «նվիրել է» ամերիկյան Lockheed Martin ընկերությանը, որը թռչող սարքերի մշակմամբ զբաղվող ամենախոշոր ընկերություններից է։
Թևերի հատուկ կառուցվածքի շնորհիվ (թևերն ավելի մեծ են, քան սովորական ուղևորատար ինքնաթիռների թևերը և դեպի ներքև են թեքված) նոր օդանավը, մեծամասամբ, երկնքում կարողանալու են թռչել ոչ միայն շարժիչի թույլ աշխատանքի դեպքում, այլև անջատված շարժիչով։ Ընդ որում՝ շարժիչի ողջ հզորությունը գործի է դրվելու միայն ինքնաթիռի վեր բարձրանալու, արագություն հավաքելու, և «որոշակի այլ դեպքերում»։ Այսինքն արտանետումները նվազագույն են լինելու։
Ինքնաթիռի նախագծի համար հիմք է ծառայել Ավստարլիայում հանդիպող ճահճային կտցարի կառուցվածքը։ Այս թռչունները «ռեկորդակիր են համարվում», քանի որ ի վիճակի են, առանց կանգառի, 11680 կմ կտրել– անցնել։










