Amazon ընկերությունը ներկայացրել է Kindle շարքի երեք նոր էլեկտրոնային գրքեր կարդալու սարքեր:

14:17 • 29.09.11

Առաջին նորույթը Kindle Touch 3G-ն է, այն ունի 600x800 կետայնությամբ և 6 դյույմ անկյունագծով մուլտիթաչ սենսորային էկրան, 4 Գբ ներկառուցված հիշողություն, Wi-Fi (802.11b/g/n) ադապտեր, USB 2.0 պորտ և 3,5 մմ-անոց ականջակալի բնիկ: Սարքն աշխատում է նաև 3G բջջային ցանցում:

Երկրորդը Kindle Touch մոդելն է, որ ունի վերը թվարկվածի բոլոր ֆունկցիաները, բացի 3G ցանցում աշխատելու հնարավորությունից:

Երրորդ մոդելը Kindle-ն է, որ չունի սենսորային կառավարում: Այն ունի 600x800 կետայնությամբ և 6 դյույմ անկյունագծով էկրան, 2 Գբ ներկառուցված հիշողություն, Wi-Fi ադապտեր, USB 2.0 պորտ:

Սարքերն ունեն նոր X-Ray ֆունկցիա, որ թույլ է տալիս ընթերցելիս տեղեկություններ ստանալ գեղարվեստական հերոսների, պատմական փաստերի և այլնի մասին:

Kindle շարքի վաճառքը կսկսվի նոյեմբերի 21-ից: Մոդելներն արժեն համապատասխանաբար $149, $99 և $79:

PCNews.am

 

Amazon ընկերությունը ներկայացրել է Kindle շարքի երեք նոր էլեկտրոնային գրքեր կարդալու սարքեր: