«Բրեյն ռինգ» ինտելեկտուալ խաղի եզրափակչում հայաստանյան «Պերեզագրուզկան» միակ արտասահմանյան թիմն է եղել

13:46 • 29.09.11

Բելառուսի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլում հանդես է եկել նաև հայաստանյան «Պերեզագրուզկա» թիմը։ Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի գիտակների ասոցիացիայի տարածած մամուլի հաղորդագրությունից, ինտելեկտուալ խաղերի Հայաստանի առաջնության հաղթող «Պերեզագրուզկան» եղել է եզրափակչում հայտնված թիմերից (4 թիմ է հայտնվել) միակ արտասահմանյան թիմը։

«Բրեյն ռինգին», ընդհանուր առմամբ, 5 երկրից (Բելառուս, Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան և Ադրբեջան) 30 թիմ է մասնակցել:

Խաղին, միայն Հայաստանից, 3 թիմ է մասնակցել։

Ընկերակցության նախագահ Տիգրան Քոչարյանն ասել է, որ հայկական բոլոր թիմերը լավ խաղ են ցուցադրել։

«Բրեյն ռինգ» ինտելեկտուալ խաղի եզրափակչում հայաստանյան «Պերեզագրուզկան» միակ արտասահմանյան թիմն է եղել