Լավագույն դաստիարակին ու լավագույն ուսուցչին ավտոմեքենա կնվիրեն
17:00 • 29.09.11
Գործադիրի այսօրվա նիստում որոշվել է ՀՀ 2011 թ. «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացնել 10 մլն դրամ։ Գումար է տրամադրվել նաև «Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման և արժևորման երեկո կազմակերպելու համար։
Placeholder










