Հայաստանում աճել է անպտղությամբ տառապող տղամարդկանց թիվը

20:43 • 29.09.11

Անպտղության բուժումը Հայաստանում մեկ միլիոն դրամից ավելի գումար և բուժման երկար գործընթաց է պահանջում: «Բուժման կուրսն սկսող զույգը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի երկարատև կուրսի: Ի դեպ, միշտ չէ, որ հարյուր տոկոսանոց արդյունքի ենք հասնում, այնպես որ պետք է զինվել համբերությամբ ու պատրաստ լինել ամեն տեսակի արդյունքի», - այսօր ասուլիսում ասաց պրոֆեսոր Գեորգի Օկոևը:

Նա նշեց նաև, որ Հայաստանում անպտղության դեմ պայքարը տարեցտարի ավելի արդյունավետ է դառնում, բայց դրան զուգահեռ բավականին աճել է անպտղությամբ տառապող տղամարդկանց թիվը: Սա ևս կարող է դառնալ արհեստական բեղմանավորման պատճառ, սակայն, ըստ Օկոևի, սա այն դեպքը չէ, երբ կարելի է ամաչել ու նստել տանը: «Ամեն հիվանդություն ունի իր բուժումը, և ինչքան ավելի շուտ իմանանան ու ինչքան երիտասարդ տարիքից սկսեն բուժվել, այնքան ավելի էֆեկտիվ կլինի ստացված կուրսը», - կարևորեց բժիշկը:

Հայաստանում աճել է անպտղությամբ տառապող տղամարդկանց թիվը