5-ամյա տղայի ճակատին բժիշկները եղջյուրներ են «աճեցրել» (լուսանկարներ)

20:42 • 29.09.11

Մեծ Բրիտանիայում բժիշկները, 5-ամյա տղայի ճակատի մեծ խալը հեռացնելու համար, չափազանց դժվար վիրահատություն են իրականացրել:

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, խալը հեռացնելու համար անհրաժեշտ է եղել մաշկը ձգել եղջյուրներ հիշեցնող հատուկ ներդիրների օգնությամբ. բժիշկները սկզբում Ջորջի ճակատի մաշկը ներդիրների օգնությամբ ձգել են,  ապա վիրահատել։

«Երբ ես առաջին անգամ տեսա Ջորջին` կորցրեցի խոսելու ունակությունս։ Եղջյուրներն ավելի մեծ էին քան ենթադրում էի. տղաս սատանայի էր նման»,- պատմել է Ջորջի 33-ամյա մայրը:

4 ամիս այդպիսի եղջյուրներով մնալուց հետո Ջորջը վիրահատվել է՝ ազատվելով ինչպես սարսափելի եղջյուրներից, այնպես էլ մեծ խալից։

5-ամյա տղայի ճակատին բժիշկները եղջյուրներ են «աճեցրել» (լուսանկարներ)