Nokia–ն մտադիր է 3,5 հազար աշխատատեղ կրճատել

15:01 • 29.09.11

Բջջային հեռախոսների խոշոր արտադրող Nokia ընկերությունը 3,5 հազար աշխատատեղեր կկրճատի՝ իր ռեստրուկտուրիզացիայի շրջանակներում, գրում է The Wall Steet Journal–ը։

Ընկերությունը հայտնում է, որ տարվա վերջ կփակի իր արտադրամասը Ռումինիայում, քննարկվում է նաև ձեռնարկությունների աշխատանքի դադարեցում Ֆինլանդիայում, Վենգրիայում և Մեքսիկայում։

Ֆիննական ընկերությունը մտադիր է իր արտադրությունն ու առևտրային գործողությունները կենտրոնացնել Բեռլինում, Բոստոնում և Չիկագոյում։

«Շնորհիվ փոփոխությունների մենք կկարողանանք դառնալ ավելի ճկուն, ակտիվ և շուկայում առավել ազդեցիկ մրցակից լինել»,–ասել է Nokia–ի տնօրեն Սթիվեն Էլոփը։

2011–ի հունիսի վերջի դրությամբ Nokia–ում աշխատել է մոտ 140 հազար մարդ։ Կրճատումների մասին հայտարարության արդյունքում ընկերության բաժնետոմսերի արժեքը 2,1 տոկոսով նվազել է։

Nokia–ն մտադիր է 3,5 հազար աշխատատեղ կրճատել