13 հազար տարեկան մանկական նկարները քարանձավում (տեսանյութ)

21:00 • 30.09.11

Ֆրանսիայի տարածքում գտնվող հնագույն քարանձավներից մեկում հայտնաբերված պատկերներից շատերը ստեղծված են մանկական ձեռքերով: Որոշ նկարիչներ ընդամենը երեք տարեկան են եղել` փաստում են գիտնականները:

Քեմբրիջի համալսարանի հնագետ Ջեսիկա Քոնին BBC-ին պատմել է, որ` «նկարները` ուղիղ և ալիքավոր զուգահեռ գծերը կամ նշումները, կատարվել են մատներով 13 000 տարի առաջ»: Դրանք հայտնաբերվել էին Ֆրանսիայի Rouffignac քարանձավում, որը նաև հայտնի է որպես «հազարավոր մամոնտների քարանձավ»: