Ծիծաղը` լավագույն դեղամիջոց. Գիտնականներն ապացուցել են

14:26 • 30.09.11

Նոր հարավային Ուելսի համալսարանի գիտնականները վստահեցնում են, որ ծիծաղը հիանալի դեղամիջոց է ծերերի համար, ովքեր տառապում են տկարամտությամբ: Առանց կողմնակի ազդեցության, ծիծաղը կարող է բարելավել նրանց առողջական վիճակը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Հետազոտությունը կատարվել է 36 ծերանոցների 400 ծերերի շրջանում: Հետազոտող հոգեբանները պարբերաբար կազմակերպել են զվարճալի խաղեր, հումորային երեկոներ, երգեր և այլն: Արդյունքները ցույց են տվել, որ այդ ժամանակ ծերերի մոտ գրգռվածության աստիճանը նվազում է 20%-ով:

Ծիծաղը` լավագույն դեղամիջոց. Գիտնականներն ապացուցել են