Ճապոնացիները ցունամիից կպաշտպանվեն Նոյյան տապանով

18:35 • 30.09.11

Ճապոնացիները որոշել են ցունամիի դեմ պայքարել յուրօրինակ ձևով։ ճապոնացի գիտանականները ստեղծել են փոքրիկ Նոյյան տապաններ, որոնք փրկելու են բազմաթիվ մարդկային կյանքեր։

Ճապոնական Cosmo Power ընկերության տնօրեն Շոջի Տանական հայտարարել է, որ իրենց ստեղծած կապսուլաները՝ «մինի Նոյյան տապանները», կարող են դիմադրել հսկա ալիքներին։

Տանական նշել է նաև, որ իրենք արդեն ավարտել են նախագծման աշխատանքներն և ստացել 600 տապանի պատվեր։ Ի դեպ, այդ սարքում կարող է տեղավորվել 4 մարդ։

Ճապոնացիները ցունամիից կպաշտպանվեն Նոյյան տապանով