Հայաստանում բացվում է հատուկ ստուդիա ավազով նկարելու համար

16:44 • 30.09.11

Երևանում բացվում է հատուկ ստուդիա ավազով նկարելու համար։ SAND PRO/Երևան կենտրոնից հայտնում են, որ իրենց ունեցած բոլոր պարագաները համապատասխանում են ընդունված միջազգային չափանիշներին:

Կենտրոնում առաջարկվում են հատուկ ծրագրեր, որոնք ուղղված են երեխաների էմոցիանալ և անհատական զարգացմանը: Հատուկ ծրագրեր են մշակված նաև հղիների և, առհասարակ, բոլոր ցանկացողների համար:

SAND PROJECT-ը ANTIPOD Communication Group –ի նախագիծն է: Այն իր մեջ ներառում է ավազի վրա նկարչության ստուդիա, ավազային ուսուցումներ, Ավազային թերապիա, ինչպես նաև Կենտրոնը նախատեսում է անցակացնել ավազով շոու-ծրագրեր։

Հայաստանում բացվում է հատուկ ստուդիա ավազով նկարելու համար