ԵՄ ջանքերով Հայաստանում կվերակենդանացվի մասնագիտական կրթությունը
«Մեր կողմից տրամադրվել է 15մլն. եվրո Հայաստանում մասնագիտական կրթությունը բարելավելու նպատակով» - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը: Նրա խոսքով` բարեփոխումներն այդ ոլորտում նպաստելու են մարզերի համաչափ զարգացմանը: Ծրագրի շրջանակում դասասենյակները և արհեստանոցները վերազինվել են լաբորատորիաներով, համակարգիչներով, տեսաձայնային սարքավորումներով, մարզական գույքով:
Իսկ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համոզմամբ` մասնագիտական կրթության պահանջարկը պետք է ձևավորվի կոնկրետ գործատուների, բիզնես միջավայրի կողմից, ահա ինչու միջին մասնագիտական կրթության մեջ նրանք կներգրավեն նաև տարբեր գործատուների, որոնք իրենց մասնակցությունը կունենան քոլեջների կադրերի կառավարմանը: «Բիզնեսին ձեռնտու է ներգրավել կրթության մեջ, ներդրումներ կատարել և վերցնել իրենց պահանջներին բավարարող կադրեր» ,- ասաց նախարարը` հավելելով որ հիմա արդեն քոլեջներն անցել են կրթության և գիտության նախարարության վերահսկողության ներքո:










