Google Maps-ում կարելի է ուղղաթիռի բարձրությունից դիտել տարածքը
Google-ն իր քարտեզագրական ծառայությունում ավելացրել է տարածքների դիտման հնարավորություն՝ ուղղաթիռի բարձրությունից: Այս նորամուծության նպատակն է վարորդներին օգնել, որպեսզի նրանք տեսնեն` ինչ տարածքներով է անցնում ճանապարհը:
Մշակողների խոսքով՝ ծառայությունը կարող է օգտակար լինել նաև հեծանվորդներին, զբոսաշրջիկներին ու հետիոտններին:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, Helicopter view ֆունկցիան հասանելի է առանձին ռեժիմի տեսքով: Այն օգտագործելու համար պետք է մուտքագրել ճանապարհի սկզիբն ու վերջնակետը: «3D» կոճակը սեղմելուց հետո ճանապարհը կցուցադրվի ուղղաթիռի բարձրությունից, ընդ որում՝ կնշվեն առավել վտանգավոր ու բարդ հատվածները:
Google Maps-ի պաշտոնական բլոգը, սակայն, չի հաղորդում՝ ֆունկցիան հասանելի է քարտեզի բոլոր հատվածներում, թե մասամբ:










