Orange Armenia-ն բարձացրեց անսահմանափակ ինտերնետի արագությունը
France Telecom խմբի մեջ մտնող Orange Armenia ընկերության «Ինտերնետ Հիմա» 9000, 11000 և 20000, MyFi 10000, 12000 և 21000, «Ֆլայբոքս» 16000, 21000 և 32000 սակագնային պլաններից օգտվող բաժանորդներն այսուհետ գերարագ ինտերնետի ծավալն սպառելուց հետո նախկին 384 կիլոբիթ/վրկ ներբեռնման արագության փոխարեն կօգտվեն մինչև 512 կբ/վ արագության ինտերնետից, իսկ վերբեռնման արագությունը կրկնապատկվել է մինչև 256 կբ/վ։
Orange Armenia–ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան նշեց. «Մենք մշտապես հետևում ենք մեր բաժանորդների՝ սպասարկման կենտրոնների և մարքեթինգային հետազոտությունների միջոցով ստացվող արձագանքներին, որոնք, մասնավորապես, վերաբերում են ծառայությունների զարգացման նրանց ակնկալիքներին ոչ միայն ծառայությունների արագության, այլև որակի և կառուցվածքի առումով»։ Նա հայտնեց, որ հերթական փոփոխությունը ևս տեղի է ունեցել բաժանորդների առաջարկով։ «Շուկայի արձագանքին հետևելը մեր ամենօրյա գործն է, և ապագայում ևս շարունակելու ենք առավելագույնս բավարարել բաժանորդների ակնկալիքները»,– ասաց Դյութուան։










