17-ամյա դպրոցականի ստեղծած ընկերությունը Intel–ը գնել է 300 միլիոն դոլարով

11:30 • 03.10.11

Intel կորպորացիան 300 միլիոն դոլարով գնել է իսրայելական Telmap ընկերությունը։ Այս մասին գրում է «Մաարիվ» պարբերականը։

Telmap–ը, որը ստեղծվել է 2000թ. Սանկտ Պետերբուրգից Իսրայել մեկնած 17-ամյա դպրոցական Միխայիլ Պեչատնիկի կողմից, զբաղվում է GPS ծրագրային ապահովման մշակմամբ և բջջային հեռախոսների ծառայությունների մատուցմամբ։ Ընկերության հաճախորդների թվում են են այնպիսի գիգանտներ, ինչպիսիք են, օրինակ, Vodafone–ը, Orange–ը, O2–ը, MTS–ը և «Սելկոմը»։
 

17-ամյա դպրոցականի ստեղծած ընկերությունը Intel–ը գնել է 300 միլիոն դոլարով