Ucom-ը կլանում է նաև iCON-ին

15:04 • 03.10.11

Ucom և iCON ընկերությունները կմիավորվեն Ucom ապրանքանիշի ներքո: Վաղը Ucom-ի տնօրեն Հայկ Եսայանը և «Այքըն Քոմունիքեյշնս» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը կներկայացնեն ընկերությունների միավորման նպատակները և ապագա ծրագրերը: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ucom-ը գնեց NetSys ընկերությունը, ինչի արդյունքում ինտերնետի սակագները չփոխվեցին, սակայն կապի նվազագույն արագությունն ավելացավ 1.5-2 անգամ:

«Միավորվելով մենք կարող ենք ստեղծել վեբ կայքերի տեղակայման՝ հոսթինգի ծառայությունների նոր որակ և հզորություններ»,- ասել է Ucom-ի տնօրենը:

Նշենք, որ Netsys ընկերությունը տրամադրում է հոսթինգ ծառայություն, իսկ միավորման շնորհիվ շուտով կսկսի օգտագործել Ucom-ի ստեղծած սերվերային բազան, ինչն էլ կնպաստի Հայաստանում հոսթինգ ծառայության զարգացմանը:

Ucom-ը կլանում է նաև iCON-ին