Ստեղծվել է ժամացույց, որը ժամանակը ցույց է տալիս 1/1000 վայրկյան ճշգրտությամբ (տեսանյութ)

14:22 • 03.10.11

TAG Heuer ժամացույցերի երկրպագուներն արդեն հասցրել են գնահատել տարվա սկզբին ներկայացված TAG Heuer Carrera Mikrograph 1/100th Second Chronograph մոդելը, որը ժամանակը ցույց է տալի 1/100 վայրկյան ճշգրտությամբ: Մի քանի ամիս անց ընկերությունը ցուցադրել է կատարյալ ճշգրտության իր ձգտումը` ներկայացնելով TAG Heuer MIKROTIMER Flying 1000 Concept Chronograph մոդելը, որը ժամանակը ցույց է տալիս 1/1000 վայրկյան ճշգրտությամբ: Մոդելը հագեցած է բարդագույն մեխանիզմով` ժամում 3 600 000 հարված հաճախականությամբ:

Այս մոդելի ստեղծումը Tag Heuer ընկերությունը համեմատում է Լուսին մարդու թռիչքի հետ: Նոր մոդելի թողարկումը մեծ ֆուրոր է առաջացրել աշխարհում: Շնորհանդեսն ուղիղ եթերում հեռարձակվել է բազմաթիվ հեռուստաընկերություններով և ինտերնետում: