Հունաստանում ՀՀ դեսպանատան աջակցությամբ Ֆ.Նանսենին նվիրված գիտաժողով կանցկացվի
Այս տարի լրանում է հայ ժողովուրդի մեծ բարեկամ, ՄԱԿ–ի փախստականների և ռազմագերիների հարցերով գերագույն հանձնակատար, նորվեգացի նշանավոր գիտնական, բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան150–ամյակը։ Ինչպես հաղորդում է Հունաստանում հրատարակվող «Ազատ օր» պարբերականը, հոկտեմբերի 10–ին Հունաստանի նախագահի բարձր հովանու ներքո Նանսենի կյանքի և գործի արժեվորմանը նվիրված հոբելյանական գիտաժողով տեղի կունենա։
Գիտաժողովը կազմակերպվել է Հունաստանի Մարդու Իրավունքների պաշտպանության կենտրոնի և Նորվեգիայի դեսպանության կողմից՝ Հայաստանի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ։ Գիտաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգա Հունաստանում ՀՀ դեսպան պրն. Գագիկ Ղալաչյանը։
Իսկ հոկտեմբերի 11–ին, Աթենքում տեղի կունենա Նանսենի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։










