Ռալֆ Ստեյնմենը նոբելյան մրցանակը հետմահու կստանա, քանի որ իր մահվան մասին շնորհելու պահին չգիտեին
Ըստ Ассошиэйтед Пресс-ի 2011 թվականի բժշկության և ֆիզիոլոգիայի ասպարեզի նոբելյան մրցանակը հետմահու կստանա ամերիկյան գիտնական Ռալֆ Ստեյնմենը` չնայած մրցանակի կանոնադրությանը սահմանում է, որ մահացածները մրցանակ չեն կարող ստանալ:
Ռալֆ Ստեյնմենը, որը մրցանակակիր է դառձել Բրյուս Բոյտլերի (Bruce Beutler) և Ժյուլ Հոֆֆմանի (Jules Hoffmann) հետ օրգանիզմի դիմադրողականության ոլորտում կատարած ուսումնասիրությունների համար` մահացել է հոկտեմբերի 1-ի գիշերը:
Նոբելյան մրցանակի կանոնադրության համաձայն մրցանակը կարող է հետմահու շնորհվել միայն այն դեպքում, երբ անձը մրցանակի վերաբերյալ հայտարարության պահին կենդանի է եղել։ Այս պարագայում, չնայած Ստեյնմենը մահացել է հայտարարությունից մի քանի ժամ առաջ, սակայն ըստ նոբելյան կոմիտեի հայտարարության՝ «Ռալֆ Ստեյնմենին մրցանակը շնորհվել է արդարացիորեն, քանի որ շնորհումը հիմնված է այն բացահայտ նախադրյալի վրա, որ դափնեկիրը ողջ է» :










