Որքան շուտ է կինը ծննդաբերում, այնքան ավելի քիչ երեխա է ունենում
Մարդը շարունակում է էվոլյուցիա ապրել որպես տեսակ` գրում են կանադացի գիտնականները Proceedings of the National Academy of Sciences պարբերականում:
Այս եզրակացությանը գիտնականները եկել են այն բանից հետո, երբ հետևել են, թե որն է կանանց` առաջին անգամ ծննդաբերելու միջին տարիքը ֆրանկո-կանադական համեմատաբար մեկուսի Իլ-օ-Կուդր կղզում:
Բնական ընտրությունը դադարեց առաջնային դեր ունենալ մարդկային էվոլյուցիայի մեջ այն պահից, երբ մարդիկ սկսեցին մշակել նոր տեխնոլոգիաներ և ապրել կազմակերպված հասարկությունում:
Գիտնականների մի մասն էլ կարծում է, որ մարդու զարգացման մեջ գլխավոր դերը խաղում է այսպես կոչված միկրոէվոլյուցիան, մարդու գենոմի մեջ փոքր մուտացիաների կուտակումը:
Գիտնականները ուսումնասիրել են այն կանանց կյանքը, որոնք ամուսնացել են 1799-1940 թվականներին, մասնավորապես, ամուսնությունից հետո որքան արագ են ծննդաբերում և որքան է նրանց երեխաների տարիքային տարբերությունը:
Պարզվում է`կանանց միջին տարիքը, որոնք ծննդաբերում են առաջին անգամ, գնալով նվազում է` 26 տարեկանից մինչև 22 տարեկան: Երեխայի ապրելու հավանականությունը ավելի բաձր է այն դեպքում, երբ կինը ծնում է երիտասարդ տարիքում:
Մյուս կողմից, որքան շուտ է կինը ծննդաբերում իր առաջին երեխային, այդքան քիչ են նրա ընտանիքի անդամները: Փաստորեն, որքան վաղ տարիքում է կինն իր առաջնեկին լույս աշխարհ բերում, այնքան ավելի քիչ է նա հետագայում երեխա ունենում:
Առաջարկված առաջին վարկածը ավելի վառ էր արտահայտված, այդ պատճառով գիտնականների կողմից ավեի շատ խրախուսվում է երեխաների քանակի ավելացումը և մայրերի ավելի վաղ ծննդաբերելը:










