Այն, ինչ չէր լինի Ջոբսի օրոք. նոր iPhone-ի ցուցադրությունից հետո Apple-ի բաժնետոմսերի գինն ընկել է(տեսանյութ)

11:10 • 05.10.11

Կենցաղային էլեկտրոնիկայի և համակարգչային տեխնիկայի ամերիկյան արտադրողի` Apple-ի բաժնետոմսերի գինը երկար սպասված նոր սմարթֆոնի շնորհանդեսից անմիջապես հետո նվազել է գրեթե 5%-ով:

Վերլուծաբանները կարծում են, որ գնանկումը պայմանավորված է Apple-ի երկրպագուների և ներդրողների հիասթափությամբ, որոնք նոր մոդելից սպասում էին ավելի ռադիկալ փոփոխություններ:

Հակառակ սպասելիքների` հասարակությանը ցուցադրվեց ոչ թե բոլորովին նոր iPhone 5, այլ ընդամենը iPhone 4S-ը` նախորդի արդիականացված տարբերակը:

Սակայն, որոշ ժամանակ անց, գները կրկին բարձրացան` վերականգնելով կորստի մեծ մասը:

Նոր մոդելի շնորհանդեսն առաջինն էր, որն իրականացրեց նոր գործադիր տնօրեն Թիմ Կուկը: Հիշեցնենք, որ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը գործադիր տնօրենի լիազորությունները վայր էր դրել այս ամառ հիվանդության պատճառով: Այս մասին հաղորդում է AP գործակալությունը:

 

Այն, ինչ չէր լինի Ջոբսի օրոք. նոր iPhone-ի ցուցադրությունից հետո Apple-ի բաժնետոմսերի գինն ընկել է(տեսանյութ)