Վիրաբույժերը երեխային ազատել են փորի վրա աճած ոտքերից ու ձեռքերից

18:48 • 05.10.11

Վիրաբույժներն իրականացրել են հեղափոխական վիրահատություն` յոթամյա տղային ազատելով ավելորդ վերջույթներից: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:

Տղան ծնվել էր եզակի անոմալիայով` 8 վերջույթով. նրա փորի շրջանում աճել էին լրացուցիչ ձեռքեր և ոտքեր: Բժիշկները պարզել են, որ վերջույթները պատկանել են նրա ծձևավորված երկվորյակ եղբորը:

Երեխային վիրահատել են Հնդկաստանի Բանգալոր քաղաքի հիվանդանոցներից մեկում: Վիրահատությունը տևել է 4 ժամ: Այժմ տղան իրեն լավ է զգում: Նմանատիպ վիրահատության գումարը կազմում է 80.000 դոլար, բայց բժիշկներն այն իրականացրել են անվճար:

«Սա շատ հազվադեպ բնածին արատ է: Շատ քչերն են կարողանում ապրել: Մեր դեպքում վիրահատությունը հաջող անցավ, ինչի արդյունքում երեխան կկարողանա ազատ շարժվել»,- ասել է վիրաբույժ Ռամչարան Տիագարայանը:
 

Վիրաբույժերը երեխային ազատել են փորի վրա աճած ոտքերից ու ձեռքերից