Հնդկաստանում այսօր վաճառքի են հանվել աշխարհի ամենաէժան պլանշետային համակարգիչները
Հնդկաստանում այսօր վաճառքի է հանվել աշխարհի ամենաէժան պլանշետային համակարգիչները, որոնց գինը 35–60 դոլար է։
Ինչպես հաղորդում է բրիտանական Reuters գործակալությունը, դրանք ուսանողներն ու դպրոցականները հնարավորություն ունեն ձեռք բերելու ընդամենը 35 դոլարով, իսկ մյուս գնորդներըները՝ մոտ 60 դոլարով։
Նշենք, որ վերոնշյալ պլանշետային համակարգիչենրի արտադրությունը հովանովորվել է Հնդկաստանի կառավարության կողմից։ Պլանշետային համակարգիչը «օժտված է» նման սարքավորումներին բնորոշ նվազագույն գործառույթներով՝ ինտերնետ բրաուզերով, փաստաթղթեր (այդ թվում՝ PDF ձևաչափով) ստեղծել և կարդալու համար նախատեսված ծրագրով, ինչպես նաև մեդիա-նվագարկչով։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ պլանշետային համակարգիչը 2 գիգաբայթ հիշողություն կունենա, 7 դյույմանոց էկրան, Wi-Fi ընդունիչ և USB–պորտ։
Պլանշետային համակարգիչը ստացել է Aakash անվանումը, որը հինդի լեզվից թարգամանաբար նշանակում է «երկինք»










