Թաջ Մահալը հիմքի փլուզման պատճառով կարող է կործանվել

17:16 • 05.10.11

Մզկիթ-դամբարան Թաջ Մահալը, որը կառուցվել է 1653թ., առաջիկա 2 տարում կարող է կործանվել կառույցի հիմքի փլուզման պատճառով: Այս մասին հայտնում է The Economic Times-ը:

Թաջ Մահալը գտնվում է Ագրա քաղաքի Ջամնա գետի ափին: Գիտնականների խոսքով` գետը վերջին տարիներին խիստ աղտոտվել է և ծանծաղել:

«Եթե խնդիրը չլուծվի, Թաջ Մահալը կփլվի առաջիկա 2-5 տարիների ընթացքում»,- ասել է հնդիկ պատգամավորներից մեկը:

«Գետը ճարտարապետության կարևոր մասն է կազմում: Եթե այն մահանա, կվերանա նաև Թաջ Մահալը: Շինարարները մզկիթը կառուցելիս հաշվի չէին առել այս հանգամանքը», - նշում է պատմաբան Ռամ Նատը: Ամեն տարի Թաջ Մահալ է այցելում մոտ 4 մլն զբոսաշրջիկ:

Թաջ Մահալը հիմքի փլուզման պատճառով կարող է կործանվել