Լոնդոնում կկառուցվի «արևային» կամրջի վրա գտնվող առաջին երկաթուղային կայարանը
Լոնդոնում կառուցվում է աշխարհի խոշորագույն «արևային» կամուրջը: Բլեքֆրայարսում իրականացվում են առաջին աշխատանքները: Այս մասին հայտնում է London24-ը:
Կամրջի վրա` Թեմզա գետի երկայնքով, կառուցվում է երկաթուղային կայարան: Այն կդառնա աշխարհում առաջին երկաթուղային կայարանը, որը գտնվում է գետի վրա կառուցված կամրջի վրա:
Երբ տեղադրված կլինեն 7,3 մլն ֆունտ արժողությամբ բոլոր արևային պանելները` հնարավոր կլինի կրճատել ածխածնի երկօքսիդի տարեկան 511 տոննա արտանետումները:
Արևային մարտկոցների տեղադրումը հնարավորություն կտա ապահովել երկաթուղու էկոլոգիապես ավելի մաքուր և կայուն գործունեություն:
Մինչև հիմա միակ հայտնի «արևային» կամուրջը Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում հետիոտների համար նախատեսված կամուրջն է:










