Երևանում մեկնարկել է «Էպիլեպսիա և պարոկսիզմալ վիճակներ» ԱՊՀ երկրների միջազգային ֆորումը

11:04 • 06.10.11

ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում այսօր մեկնարկել է «Էպիլեպսիա և պարոկսիզմալ վիճակներ» ԱՊՀ երկրների միջազգային ֆորումը` նվիրված նշանավոր նյարդաբան, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի և Ռուսաստանի կրթության ակադեմիայի ակադեմիկոս Լևոն Բադալյանի հիշատակին:

Միջոցառումը նախաձեռնել են ՀՀ առողջապահության և Ռուսաստանի Դաշնության առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունները, ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը, Հայաստանի և Ռուսաստանի ազգային հակաէպիլեպտիկ լիգաները, Ն.Ի Պիրոգովի անվան ռուսական ազգային հետազոտական բժշկական համալսարանը, Նյարդաբանների համառուսական միությունը:

Երևանում մեկնարկել է «Էպիլեպսիա և պարոկսիզմալ վիճակներ» ԱՊՀ երկրների միջազգային ֆորումը