Հաքերներն օգտվել են Սթիվ Ջոբսի մահվան հանգամանքից

18:57 • 06.10.11

Հաքերները, օգտվելով Սթիվ Ջոբսի մահվան հանգամանքից, Facebook սոցիալական կայքում փորձել են փող աշխատել: Այս մասին հայտնում է korrespondent-ը:

Չարագործները հաղորդագրություն են թողել այն մասին, որ Apple ընկերությունը Սթիվ Ջոբսի հիշատակին 50 iPad պլանշետ է բաժանում: Հաղորդագրությանը կցված է եղել այդ ակցիայի հասցեն:

Սակայն նրանք, ովքեր մուտք են գործել այդ հասցեով, հասկացել են, որ դա հաքերների ձեռքի գործն է: Նման կայքեր կիրառվում են լսարան գրավելու կամ օգտատերերի համակարգիչները վարակելու համար։