Հարվարդն այլևս աշխարհի լավագույն համալսարանը չէ
Աշխարհահռչակ ամերիկյան Հարվարդի համալսարանը 8 տարվա մեջ առաջին անգամ չի հայտնվել Times Higher Education վարկանշային աղյուսակի առաջին տեղում: Ցուցակը կազմվում է Thomson Reuters գործակալության տրամադրած տեղեկությունների վրա:
Լավագույն 200 համալսարանների ամենամյա այս վարկանիշը ամենածանրակշիռն է աշխարհում: Այս տարի առաջին տեղն է զբաղեցրել Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանը, որը շատ ավելի երիտասարդ համալսարան է: Դեռ ավելին` Հարվարդի համալսարանը երկրորդ տեղը կիսել է մեկ այլ կալիֆոռնիական համալսարանի` Ստենֆորդի հետ:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ բուհերը լավագույն բուհերի մեջ շարունակում են լինել առաջինը: Առաջին տասնյակում ընդգրկված է 7 ամերիկյան համալսարան, իսկ 200 լավագույնների մեջ դրանք 75-ն են:
ԱՄՆ-ից հետո լավագույն համալսարանները Մեծ Բրիտանիայում են` 200 լավագույնից 32-ը: Ցուցակում ընդգրկված են նաև Նիդեռլանդները, Գերմանիան, Կանադան, Ավստրալիան, Շվեդիան, Դանիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Ճապոնիան, Չինաստանը, Սինգապուրը, ՀարաֆայինԱֆրիկան, Բրազիլիան և այլն:
Մեծ Բրիտանիայի Օքսֆորդը առաջ է անցել Քեմբրիջի համալսարանից և պաշտոնապես ճանաչվել Մեծ Բրիտանիայի լավագույն համալսարան:
Վարկանշային աղյուսակը կազմվում է 13 չափորոշիչների հիման վրա: Հաշվի է առնվում հետազոտական աշխատանքները, ուսուցումը, գիտելիքների փոխանցումը և միջազգային գործունեությունը:










