Մահվան մասին միտքը օգնում է կայացնել կյանքիս դժվարագույն որոշումները. Սթիվ Ջոբս

15:12 • 06.10.11

Ներկայացնում ենք հատված` Սթենֆորդի համալսարանի ուսանողների առջև Սթիվ Ջոբսի 2005թ. բացառիկ ելույթից:  «Երբ 17 տարեկան էի, կարդացի մեջբերում. «Եթե դուք ամեն օրն ապրում եք այնպես, կարծես դա ձեր կյանքի վերջին օրը լինի, օրերից մի օր կպարզվի, որ դուք իրավացի եք»:

Դա ինձ վրա այնպիսի տպավորություն գործեց, որ այդ պահից, արդեն 33 տարի, ես ամեն օր նայում եմ հայելու մեջ և ինքս ինձ հարցնում. «Եթե սա իմ կյանքի վերջին օրը լիներ, արդյոք ես կցանկանայի անել այն, ինչ պատրաստվում են անել այսօր»: Եվ երբ մի քանի օր իմ պատասխանը եղավ «ոչ», ես հասկացա, որ պետք է ինչ-որ բան փոխել»:

Գիտակցումը, որ ես շուտով մահանալու եմ, այն կարևորագույն գործիքն է, որն ինձ օգնում է կայացնել իմ կյանքի դժվար որոշումները: Որովհետև ամեն ինչ` ուրիշի կարծիքը, հպարտությունը, շփոթության կամ ձախողման վախը կորչում են, երբ հայտնվում է մահը` թողնելով միայն այն, ինչն իսկապես կարևոր է: Մահվան մասին հիշելն ինչ-որ բան կորցնելու մտքից խուսափելու լավագույն միջոցն է: Դուք արդեն մերկ եք: Այլևս պատճառ չունեք Ձեր սրտի ձայնին չհետևելու համար»:
 

Մահվան մասին միտքը օգնում է կայացնել կյանքիս դժվարագույն որոշումները. Սթիվ Ջոբս