Սթիվ Ջոբսի զորությունը հեռուն տեսնելու կարողությունն էր. Թոնի Մորոյան

19:38 • 06.10.11

Аpple-ի հիմնադիր և ղեկավար Սթիվ Ջոբսի զորությունը հեռուն տեսնելու կարողությունն էր,– Երևանում այսօրվա ասուլիսում նշեց Аpple և Microsoft ընկերությունների հետ համագործակցած ամերիկահայ հայտնի գործարար Թոնի Մորոյանը։

Մորոյանի խոսքով՝ Ջոբսը ոչ ստանդարտ մտածողություն ուներ և, լինելով ոչ թե ճարտարագետ, այլ մարքեթինգի մասնագետ, կարողանում էր տեսնել, թե ինչպիսի և ինչ որակի սարքի կարիք կունենա սպառողը, ասենք տասը տարի հետո։ «Շատ սարքերի ստեղծման գաղափարներ գոյություն են ունեցել մինչև Ջոբսի կողմից դրանց իրագործմանը ձեռնամուխ լինելը, սակայն նա դրանք իրագործելիս անզիջում էր, և իր երևակայության մեջ եղած սարքի համար էր հաճախ հանձնարարում տեխնոլոգիա ստեղծել»,– նշեց Մորոյանը՝ հավելելով, որ «Ջոբսի ժառանգությունը շատ մեծ է»։

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ափսոսանք հայտնեց այն կապակցությամբ, որ Ջոբսի հիվանդության պատճառով նրան չհաջողվեց հանձնել ՀՀ նախագահի՝ համաշխարհային ՏՏ ասպարեզում մեծ ավանդի համար մրցանակը, քանի որ Ջոբսը «հիմնական թեկանծուներից մեկն էր»։

Սթիվ Ջոբսի զորությունը հեռուն տեսնելու կարողությունն էր. Թոնի Մորոյան