Հայերենի այբուբենն այսուհետ հնարավոր է սովորել Android–ի միջոցով
Խաղերի նախագծմամբ զբաղվող Kidostate ընկերությունը կրթական նոր ծրագիր է ստեղծել, որը նախատեսված է 3-5 տարեկան երեխաների համար։ Ծրագրի անվանումն iBuben է։ Ուսումնադաստիարակչական այդ ծրագրի միջոցով երեխաները մեկ շաբաթում կկարողանան սովորել հայերենի այբուբենը, ինչպես նաև թվերը։ Ծրագիրը լի է գունազարդ նկարներով և պատկերներով։
iBuben ծրագիրն ունի iOS և Android տարբերակներ. այն հնարավոր է տեսնել և ներբեռնել այստեղ։










