Ֆրանսիան պատրաստ է մասնակցելու ՀԱԷԿ-ի նոր էներգոբլոկի կառուցմանը

17:12 • 07.10.11

Ուրախալի էր Ֆրանսիայի պատրաստակամությունը ներգրավվելու էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ Հայաստանի ատոմային կայանի նոր էներգոբլոկի կառուցման աշխատանքներում։ Այս մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը ֆրանսիացի իր պաշտոնակցի հետ ասուլիսի ժամանակ ներկայացնելով իրենց հանդիպմանը քննարկված հարցերը։

«Հատուկ անդրադարձ կատարեցինք հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչին, և շատ ուրախ եմ, որ պարոն Նախագահն իր հաստատակամությունը հայտնեց Հայաստանի զարգացման ծրագրերին ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը խրախուսելու գործում: Արդյունավետ հանդիպումների ու քննարկումների արդյունքում մեզ հաջողվում է առարկայացնել ֆրանսիական ընկերությունների առավել ընդգրկուն մասնակցությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին: Հատկապես ուրախալի էր Ֆրանսիայի պատրաստակամությունը ներգրավվելու էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ Հայաստանի ատոմային կայանի նոր էներգոբլոկի կառուցման աշխատանքներում, ինչպես նաև Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների զարգացմանը միտված ծրագրերում»,- ասել է Սերժ Սարգսյանը։

 

Ֆրանսիան պատրաստ է մասնակցելու ՀԱԷԿ-ի նոր էներգոբլոկի կառուցմանը