ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ջոբսին համարում է իրապես գլոբալ ուժ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սթիվ Ջոբսին համարում է «իրապես գլոբալ ուժ»: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
«Ջոբսը նման չէր ոչ մեկին: Նա տեսնում էր այն, ինչ չէին տեսնում մյուսները»,- ասել է նա:
Գլխավոր քարտուղարի խոսքերով` Սթիվ Ջոբսը հավատում էր «մարդկային հանճարի ուժին»` այնպիսի «գործիքների» ստեղծմանը, որոնք մարդիկ կկարողանային «օգտագործել ոչ միայն կյանքը բարելավելու, այլև աշխարհը տառացիորեն փոխելու համար»:










