Քայլի Մինոուգը բժշկության դոկտորի կոչում է ստացել
Բրիտանական Anglia Ruskin համալսարանն ավստրալացի աշխարհահռչակ երգչուհի Քայլի Մինոուգին բժշկական գիտությունների դոկտորի աստիճան է շնորհել։ Ինչպես հաղորդում է Mignews.com կայքը, երգչուհին նման կոչման արժանացել է կաթնագեղձի քաղցկեղի դեմ պայքարում իր նշանակալից ավանդի համար։
Համալսարանի պրոֆեսոր Մայքլ Թոմն իր ելույթում, մասնավորապես, ասել է.«Մենք մրցանակներ շնորհում ենք տաղանդավոր մարդկանց, որոնք զգալի ավանդ են ունեցել այս կամ այն ոլորտի զարգացման գործում։ Ես վստահ եմ, որ դուք արժանի օրինակ կլինենք մեր ապագա շրջանավարտների համար»։
Գիտական աշխատություն գրելիս (երգչուհին աշխատել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ոլորտում) Քայլիին օգնել է իր անձնական փորձը. 2005թ. նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել, երգչուհին 2006թ. վիրահատական միջամտության և քիմիաթերապիայի օգնությամբ բուժվեց։ Նա այժմ փորձում է հնարավորինս օգնել ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող մարդկանց։










