Sony-ն Ericsson-ից հետ է գնում իր բաժնետոմսերը

15:30 • 07.10.11

Sony ընկերությունը պատրաստվում է Ericsson ընկերությունից հետ գնել իր բաժնետոմսերը և կրկին առաջատար դիրքեր գրավել բջջային հեռախոսների շուկայում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal` վկայակոչելով իր աղբյուրները:
Ընկերությունը նախատեսում է իր բիզնեսը միավորել այն ստորաբաժանումների հետ, որոնք զբաղվում են պլանշետների մշակմամբ, խաղային կոնսոլների և անձնական համակարգչների արտադրությամբ: Sony-ն որոշել է հետ չմնալ Apple և Samsung ընկերություններից:

Պայմանագրի ֆինանսական կողմի մասին ոչինչ չի նշվում, մինչդեռ վերլուծաբանները Ericsson-ի բաժնետոմսերը գնահատում են 1 մլդ-1.25 մլդ դոլար:

Կողմերը հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը:

Sony-ն Ericsson-ից հետ է գնում իր բաժնետոմսերը