«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն իր նորարարական առաջարկներն ու ապրանքները ներկայացրել է «ԴիջիԹեք 2011» ցուցահանդեսում
Կ. Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիրում բացվել է «ԴիջիԹեք 2011» ցուցահանդեսը: Ցուցահանդեսի պլատինե հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 3 տաղավարում ներկայացրել է իր նորարարական առաջարկներն ու ապրանքները:
Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում ընկերությունն առաջարկելու է բացառիկ ցածր գներով սմարթֆոններ: Այցելուներին առաջարկվելու է նաև մասնակցել վիճակահանության և շահել 3G WiFi երթուղիչ, ՄՏՍ Կոնեկտ մոդեմ կամ Samsung Google Nexus սմարթֆոն:
Այցելուները նաև կարող են WiFi ինտերնետով և համակարգիչներով ապահովված տաղավարում ստանալ իրենց հետաքրքրող ցանկացած տեղեկություն:
«Թվային ապագան ժամանակակից աշխարհի մարտահրավերն է: Այդ առումով` ուղղակի անհրաժեշտություն է տեխնոլոգիական նորարարությունների վերաբերյալ իրազեկվածության ապահովումը, ինչի դրսևորումն է նաև այս ցուցահանդեսը: Ձգտելով հավատարիմ մնալ Հայաստանում տեխնոլոգիաների առաջատար լինելու սկզբունքին` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տեղական շուկա է ներմուծում առկա ամենանորարար լուծումները: Մեր ընկերության գործունեության խթանը առաջընթացի ուժն է: Դա հնարավորություն է տալիս իրատեսորեն գնահատել հայաստանյան շուկայի պահանջարկը և սպառողի շահագրգռվածությունը` լավագույն և նորագույն տեխնոլոգիաներ ձեռք բերելու հարցում: Հովանավորելով արդեն 7-րդ տարին կազմակերպվող ամենամյա «ԴիջիԹեք» միջազգային ՏՏ ցուցահանդեսը` հավատում ենք, որ այն ունի կարևոր դեր, և հաճախորդների պահանջմունքներին ընդառաջ գնալ ձգտող կազմակերպություններին հնարավորություն է տալիս խոսել նորարարությունների լեզվով»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հոկտեմբերի 7-9-ը կայանալիք «ԴիջԹեք» ամենամյա ցուցահանդեսը կարևոր քայլ է` նոր տեխնոլոգիաների ներդրման հարցում Հայաստանի շուկայի պահանջարկը և սպառողի առաջարկը գնահատելու համար: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:










