Ինչու են որոշ մարդիկ ատում Apple-ն ու Ջոբսին

11:41 • 08.10.11

«Ամերիկյան Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի մահը խիստ էմոցիոնալ ռեակցիա առաջացրեց։ Apple–ի միլիոնավոր ֆանատներ աշխարհի տարբեր անկյուններում ծաղիկներ, մոմեր, խնձորներ և գրություններ են դնում ընկերության խանութների և ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների դռների մոտ։ Շատերը, պահպանելով, Ջոբսի ստեղծած նորարարական տեխնոլոգիաների ոճը, նրան մաղթում են  «հանգչել i–դրախտում», Apple ընկերության արտադրանքների (iPhone, iPad) ոճով նոր արտահայտություններ են առաջացել՝ iDead, iHeaven, iClouds և iSad»:

Ջոբսին այսօր հիշում են ոչ միայն որպես հաջողակ գործարարի, այլև հոգևոր ուսուցչի։ «2005թ. Սթենֆորդի համալսարանի ուսանողների առջև Ջոբսի ելույթը «հոգևոր կտակ են» անվանում։ Ելույթում Ջոբսը խոսում է մահվան ու կյանքի իր փիլիսոփայության մասին»:

Հոկտեմբերի 14–ը Ջոբսի երկրպագուները Ջոբսի օր են հայտարարել։ Նրանք բոլորին առաջարկում են հանգնվել Ջոբսի ոճով (կապույտ ջինս, սև սվիտեր), լուսանակարվել և լուսանկարները զետեղել Facebook սոցիալական ցանցում, Twitter միկրոբլոգում։

Այս ամենի կողքին, սակայն, այլ արձագանքեր էլ կան: Ինտերնետում, ինչպես նաև կյանքում հեշտ է գտնել մարդկանց, որոնք մեծ հաճույքով խոստովանում են իրենց ատելությունը Սթիվ Ջոբսի և այն ամենի հանդեպ, ինչը նրան է խորհրդանշում: Հաճախ կարելի է հանդիպել ընկերության արտադրանքների գնորդներին տրվող sheeple անվանումը՝ Apple–ի հնազանդ ոչխարներ։ Այդ մարդկանց կարծիքով՝ Apple–ը պարզապես մեծ խաբեբայություն է:

Եվ ինչի՞ց են նրանք այդպես կատաղում։ Ինչն է պատճառը, որ այն մարդիկ, որոնք iPhone չունեն, այդքան ատում են Ջոբսին։

Այս հարցին փորձել է պատասխանել բրիտանական հեղինակավոր Guardian պարբերականը. «Մեր մեջ ուժեղ էմոցիոնալ ռեակցիա առաջացնող ընկերության արտադրանքների ձեռքբերումն ու օգտագործումը, անկասկած, վանելու է նրանց, ովքեր այդ զգացողությունները չեն կիսում»,– պարբերականի հետ զրույցում պարզաբանել է Դոն Նորմանը, որն ուսումնասիրում է  ընկերության արտադրանքների դիզայներական և կոնստրուկտիվ մշակումների հանդեպ մարդկանց էմոցիոնալ արձագանքը։

«Apple–ը հիանալի կերպով կարողանում է իր արտադրանքի օգտատերերի մեջ ուժեղ դրական էմոցիաներ առաջացնել»,–ասում է Նորմանը և հավելում, որ iPhone–ի սենսորային էկրանն իր տեսակի մեջ թեև առաջինը չէր, բայց կարողացավ դառնալ լավագույնը մրցակից արտադրանքների շարքում։

«Եթե ստեղնաշարով համակարգչում մարդիկ խճճվում են մենյուի մեջ, ապա  iPhone–ում մեկ էջից մյուսին անցումը «ինտիմ ակտ է», երբ էջը փոխվում է որ թե մատով չրխկացնելու արդյունքում, այլև՝ շոշափելու»,– ասել է փորձագետը։

«Սակայն ազդեցությունը հակազդեցություն է առաջացնում, իսկ էմոցիան՝ բացասական էմոցիա։ Քննադատներն ասում են, որ  ընկերության արտադրանքները քիչ օպցիաներ ունեն,  իսկ տեխնիկական բնութագրերով այն ամենաառաջատարը չէ, բայց ավելի թանկ է. «Կարճ ասած՝ Ձեզ հիմարեցնում են։ Բացի այդ, Apple–ը շահարգործում է չինացի աշխատողներին» »:

Սոցհարցումները ցույց են տալիս, որ Android օպերացիոն համակարգի վրա աշխատող բջջային հեռախոսների տերերի 57 տոկոսը երբեք չեն գնի iPhone՝ Apple–ի հանդեպ ատելությունից ելնելով, իսկ 31, 2 տոոկսը խոստովանել է, որ  հնարավոր է՝ ձեռք բերի մի պայմանով, եթե այն աշխատի լրացուցիչ հավելվածներով, 7 տոկոսն ասել է, որ իրենց դուր չի գալիս Apple-ի գինը և այլն։

Նորմանն ուժեղ էմոցիոնալ ռեակցիան Apple–ի յուրահատուկ դիզայնով է բացատրում։

Բրիտանացի գիտնականները ևս, գիտական  ուսումնասիրությունների արդյունքում, պարզել են, որ  Apple–ի լոգոտիպը Apple-ի երկրպագուների ուղեղներում  նույն էմոցիաներն են առաջացնում, ինչ կրոնավորների մոտ` սրբապատկերները:

Վերջում պարբերականը ներկայացնում է Apple–ն ատողների պատվիրաններից մի քանիսը.

Apple–ի օգտատերերը գլամուրային շիկահերներ են, որոնք սիրում են «խնձորներով շողալ» գլամուրային վայրերում

Apple–ի օգտատերերը գեյեր են

Apple–ի օգտատերերը մուրացիկներ են, որ վարկ են վերցնում, վաճառում են իրենց երիկամը և գնում ընկերության արտադրանքը

Apple–ի օգտատերերն աստվածացնում են Ջոբսին, աղոթում նրա համար

Apple–ի օգտատերերն իրենց էլիտայի ներկայացուցիչ են համարում, մյուսներին`  հիմարներ

Apple–ի օգտատերերը արդարացում են գտնում ընկերության  բոլոր թերացումների համար

Ինչու են որոշ մարդիկ ատում Apple-ն ու Ջոբսին