iPhone 4S-ը պատվերների քանակով ռեկորդներ է սահմանում
Apple-ի նորույթը առաջին իսկ օրն ստացել է նախնական պատվերների աննախադեպ քանակ: Այն մեծ պահանջարկ ունի, ինչի մասին վկայում են առաջին օրվա ընթացքում ստացված 200 000 նախնական պատվերները:
Lifenews-ի հաղորդմամբ, գնորդների առաջին արձագանքը iPhone 4S-ի հանդեպ փոքր ինչ «խլացված» էր` հաշվի առնելով նմանությունը iPhone 4-ին, սակայն այժմ թվերն այլ բան են վկայում, իսկ նոր iPhone-ի թողարկումը արդեն դարձել է ամենահաջողվածը` նախկին մոդելների վաճառքների հետ համեմատած:











