Հայ աշակերտները 4 մեդալ են շահել Աստղագիտության միջազգային օլիմպիադայում

14:01 • 08.10.11

Ղազախստանի Ալմաթի քաղաքում սեպտեմբերի 22-30-ը տեղի ունեցած Աստղագիտության միջազգային 16-րդ օլիմպիադայում Հայաստանի պատվիրակությունը մեդալներ է շահել։ Հայաստանցի 15-17 տարեկան 5 պատանիներից 4-ն արժանացել են մեդալների` 1 ոսկե և 3 բրոնզե։

Ոսկե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի սան Լևոն Ստեփանյանը։ Իսկ Վարդգես Մամբրեյանը, Կարեն Համբարձումյանը (երկուսն էլ` Ա. Շահինյանի անվ. ԵՊՀ-ին կից ֆիզ.-մաթ. դպրոց) և Վիրաբ Գևորգյանը («Քվանտ» վարժարան) ստացել են բրոնզե մեդալներ։

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարել են Մարիետա Գյուլզադյանը (ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան և Ֆիզ.-մաթ. դպրոց) և Տիգրան Նազարյանը (ԵՊՀ և «Քվանտ» վարժարան):

Արդեն 15 տարի է, ինչ հայ դպրոցականները աստղագիտական օլիմպիադաներում փայլուն արդյունքներ են ցուցաբերում` հանդիսանալով այդ օլիմպիադաների պատմության մեջ լավագույն թիմերից մեկը: Ընդհանուր առմամբ, հայ աշակերտները նվաճել են 7 ոսկե, 4 արծաթե և 13 բրոնզե մեդալ:

Հայ աշակերտները 4 մեդալ են շահել Աստղագիտության միջազգային օլիմպիադայում