Կարմիր գույնն ուժեղացնում է մարդու ռեակցիան
Գույնը կարող է մարդու վրա մեծ ազդեցություն թողնել: Այս մասին են վկայում Ռոչեսթեր համալսարանի մասնագետների հետազոտությունները, որոնց արդյունքները հրատարակվել է Emotion պարբերականում: Պարզվում է` կարմիր գույնին նայելու դեպքում մարդու մոտ ուժեղանում և արագանում է ռեակցիան:
Գիտնականների կարծիքով` այս մեթոդը կարելի է օգտագործել սպորտում և այլ ոլորտներում, երբ անհրաժեշտ է լինում որոշ ժամանկով կտրուկ մեծացնել ուժը կամ արագությունը (օրինակ, ծանրություն բարրացնելիս): Սակայն դրա էֆեկտը երկար չի տևում:
«Սա հեշտ բացատրելի է: Կարմիր գույնը ընկալվում է որպես վտանգի գույն, օրինակ, երբ մարդը զայրացած է, կամ պատրաստվում է կռվել, նա կարող է կարմրել»,- ասել է հոտազոտության համահեղինակ և հոգեբանության դասախոս Էնդրյու Էլիոտը:
«Մյուս կողմից, վտանգի զգացումը մարդու մոտ կարող է առաջացնել նաև տագնապի զգացում, նա շեղվում է կոնկրետ առաջադրանքից»,- նախազգուշացրել է հետազոտության երկրորդ համահեղինակը:










