Գիտնականներին հաջողվել է մտքով կառավարել վիրտուալ վերջույթները (տեսանյութ)

14:29 • 08.10.11

Դյուկի համալսարանը և Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցը ստեղծել են այնպիսի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ղեկավարել վիրտուալ ձեռքը, ձեռք տալ և վիրտուալ առարկաները` օգտագործելով գլխուղեղի ակտիվությունը: Նոր տեխնոլոգիան հաջողությամբ փորձարկվել է կապիկների վրա: Այս մասին հայտնում է Gizmag-ը:

Մասնագետների կարծիքով, հեռու չէ այն ժամանակը, երբ բժշկությանը հասանելի կդառնա ռոբոտացված էկզոկմախքը, որն անդամալույծներին թույլ կտա ոչ միայն քայլել, այլև զգալ ոտքի տակ հողը:

Եվ այսպես, գտնականները կապիկի գխուղեղի որոշ հատվածներում ներդրել են էլեկտրոներ, որոնք պատասխանատում են շարժումների ծրագրման, վերահսկման և իրականացման, ինչպես նաև զգայում բջիջներից հաղորդվող ազդանշանների մշակման համար: Այնուհետև կապիկներին սովորեցրել են օգտագործել գլխուղեղը վիրտուալ ձեռքը շարժելու և դրանով տարբեր վիրտուալ առարկաներ շոշափելու ու ըստ նյութակազմվածքի զանազանելու համար: Ընդ որում ուղեղի միջոցով վիրտուալ ձեռքը շարժելիս կապիկների իսկական վերջույթները անշարժ են եղել:

Առարկաների նյութակազմվածքն ուղեղի կողմից ընկալվել է որպես էլեկտրական ազդանշանների որոշակի սխեմա:

2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ գիտնականները պատրաստվում են ցուցադրել առաջին «ինքնավար» էկզոկմախքը:

 

Գիտնականներին հաջողվել է մտքով կառավարել վիրտուալ վերջույթները (տեսանյութ)