Այս գիշեր աստղային անձրև կտեղա
Այս գիշեր մեր մոլորակի բնակչությունը կարող է տեսնել տպավորիչ տեսարան. երկնքում տեղի կունենա Դրակոնիդի ասուպային հեղեղ: Այս աստղային անձրևն իր անվանումը ստացել է Վիշապի համաստեղությունից: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Եթե նայենք երկնքին, կթվա թե այն հենց այդ համաստեղությունից է թափվում: Սակայն իրական «աղբյուրը» Ջակոբինի-Ցիներ գիսաստղն է:
Այս անգամ աստղային անձրևն ավելի ուժեղ կլինի. մեկ ժամում երկինք կթափվի մինչև 1000 աստղ, ինչը հնարավոր է կլինի տեսնել անզեն աչքով:










