Samsung-ն ու Google-ը Ջոբսի մահվան կապակցությամբ հետաձգել են իրենց նոր հեռախոսի շնորհանդեսը
Samsung և Google ընկերությունները որոշել են հետաձգել իրենց նոր համատեղ հեռախոսի շնորհանդեսը Apple-ի նախկին ղեկավար Սթիվ Ջոբսի մահվան կապակցությամբ: The Wall Street Journal-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է Samsung ընկերությունը: «Մեր կարծիքով` հիմա, երբ ամբողջ աշխարհը սգում է Սթիվ Ջոբսի մահը, հարմար պահ չէ նոր արտադրանք ներկայացնելու համար»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:
Samsung-ը մտադիր էր Google ընկերության Android համակարգով աշխատող իր նոր հեռախոսը ներկայացնել հոկտեմբերի 11-ին Սան Դիեգոյում: Շնորհանդես նոր տեղն ու ամսաթիվը չեն հաղորդվում:










