Խնձորը փչացնում է ատամները

14:40 • 10.10.11

Քչերը գիտեն, որ սովորական խնձորը կարող է փչացնել ատամները: Մասնագետների գնահատմամբ, խնձորի հասցրած վնասը չորս անգամ ավելի է, քան գազավորված հյութերինը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Գինին և բաց գարեջուրը նույնպես փչացնում են ատամները:

Խնդիրը ոչ միայն այն է, թե ինչ ենք մենք ուտում, այլև ինչպես ենք ուտում:

Օրինակ, երբ մարդը դանդաղ է ուտում խնձորը, թթվի բարձր մակարդակը հասցնում է վնասել ատամները: Այս եզրակացությանը գիտնականները եկել են այն բանից հետո, երբ հետազոտություն են անցկացրել 18-30 տարեկան ավելի քան 1000 մարդկանց շրջանում:

Արդյունքում, խնձոր սիրողների մոտ էմալի և ատամոսկրի վնասման հավանականությունը 3.7 անգամ ավել է գազային ըմպելիքի սիրահարների համեմատ:

Ի դեպ, մրգային հյութերը 4 անգամ ավելի հաճախ են վնասում ատամի էմալը, քան բաց գարեջուրը:

Գիտնականների հաշվարկով, որոշ խնձորներում առկա է 4 թեյի գդալ շաքարավազ, ինչի հետևանքով էլ բերանում բարձրանում է թթվայնության մակարդակը: Որպես լուծում`բժիշկներն առաջարկում են խնձոր ուտել մի կտոր պանրի հետ: Կալցիումը չեզոքացնում է թթուն:

Խնձորը փչացնում է ատամները