Երկրպագուներն առաջարկում են Apple-ի խնձորի կծած մասը փոխարինել Ջոբսի կիսադեմով

19:03 • 10.10.11

Apple -ի երկրպագուներին դուր է եկել այն միտքը, որ Սթիվ Ջոբսի դեմքը պատկերվի ընկերության լոգոյի վրա: Նրանց կողմից ավելի շատ հավանության է արժանացել այն լոգոն, որում խնձորի կծած մասի փոխարեն պատկերված է մեծ ձեռնարկատիրոջ ու գյուտարարի կիսադեմը: Այս մասին հայտնում է BFM.ru-ն:

Apple -ի երկրպագուները ակտիվ տարածում են այս լոգոն և վստահեցնում, որ այսուհետ հենց այդպիսին է լինելու ընկերության պաշտոնական նշանը:

Դիզայնի հեղինակը 19-ամյա պատանի է Հոնգ Կոնգից` Ջոնաթան Մակ Լոնգը, որն այն պատրաստել էր դեռ օգոտոսին, երբ իմացել էր Ջոբսի` ընկերությունից հեռանալու մասին: Ընդ որում`լոգոյի հեղինակը իրեն Apple -ի սիրահար չի համարում և նույնիսկ iPhone չունի:
Մակ Լոնգը հայտնել է, որ լոգոն արդեն ուղարկել է Թիմ Կուկին`ընկերության գործադիր տնօրենին, բայց նա դեռ չի արձագանքել:

Երիտասարդ դիզայներն այս տարբերանշանի տարածվելուց հետո աշխատաքնի բազմաթիվ առաջարկներ է ստացել:

Ջոբսի երկրպագուներից շատերը պատրաստվում են այդ լոգոն դաջել իրենց մարմնի վրա:

Երկրպագուներն առաջարկում են Apple-ի խնձորի կծած մասը փոխարինել Ջոբսի կիսադեմով