ԵՊՀ–ում կհիմնվի ՏՏ հայ-հնդակական ուսումնական կենտրոն

14:32 • 10.10.11

Այս տարվա նոյեմբերին ԵՊՀ-ում կբացվի հայ-հնդակական ուսումնական կենտրոնը: Այն Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (Հայաստան) և հնդկական C-DAC կենտրոնի կողմից։ Կենտրոնի ստեղծումը համարվում է տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենախոշոր ներդրումը: Այս մասին հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ այսօր Երևանում մեկնարկած «ԱրմԹեք Կոնգրես 2011» Հայաստանի բարձր տեխնելոգիաների 4-րդ ամենամյա համաժողովի ելույթում։

Նրա խոսքով` ծրագրի հիմնական առաքելությունն է Հայաստանում ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտական ուսուցման և այդ ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար հատուկ միջավայր, որը մեծապես կնպաստի երկրում համաշխարհային մակարդակի ՏՏ բարձրակարգ աշխատուժի զարգացմանը և կծառայի որպես բարձր արագագործությամբ հաշվողական համակարգերի հետազոտական կենտրոն: Այստեղ է տեղակայվելու հնդկական PARAM գերհամակարգիչը, որի` Armcluster-ին (հայկական գերհամակարգիչ) միացումով կստեղծվի տարածաշրջանում ամենախոշոր համակարգչային կլաստերը։ Վերջինս կխթանի հետազոտական աշխատանքների իրականացումը՝ կենսատեխնոլոգիաների, օդերևութաբանության, բնապահպանության և հարակից այլ ոլորտներում:

ԵՊՀ–ում կհիմնվի ՏՏ հայ-հնդակական ուսումնական կենտրոն