ST Kinetics–ն առաջիկա տասը տարիներին նախատեսում է Հայաստանում ներդնել տարեկան 1-2 մլն դոլար. վարչապետ

16:44 • 10.10.11

Այս տարվա աշնանը պաշտոնապես կհայտարարվի աշխարհի խոշոր ճարտարագիտական կազմակերպություններից մեկի՝ սինգապուրյան ST Kinetics ընկերության՝ Հայաստան մուտքի մասին:

Ինչպես այսօր Երևանում մեկնարկած «ԱրմԹեք Կոնգրես 2011»–ի իր ելույթում նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, ST Kinetics–ը Հայաստանում բացել է մասնաճյուղ, որի առաջնային ծրագիրը կլինի հետազոտությունների և մշակումների լաբորատորիայի, ավտոնոմ մեքենաների ու ավտոնոմ սարքավորումների պլատֆորմի հիմնումը: Ըստ նրա՝ լաբորատորիայում մշակված ալգորիթմերը կվաճառվեն ողջ աշխարհում:

«Առաջիկա տասը տարիների ընթացքում ընկերությունը նախատեսում է Հայաստանում ներդնել տարեկան 1-2 մլն դոլար»,– նշեց վարչապետը։

Նշենք, որ ST Kinetics-ը մտնում է ST Engineering խմբի մեջ, և զբաղվում է անվտանգության, պաշտպանական և համապատասխան առևտրային համակարգերի և սարքավորումների ճարտարագիտական ամբողջական մշակումով, ծրագրավորմամբ ու ինտեգրմամբ։ Ըսնկերության կողմից վաճառքի ծավալը 2010թ.–ին կազմել է 1,5 մլրդ դոլար։

ST Kinetics–ն առաջիկա տասը տարիներին նախատեսում է Հայաստանում ներդնել տարեկան 1-2 մլն դոլար. վարչապետ