D-Link-ը նախատեսում է Գյումրիում կառուցել իր համաշխարհային կենտրոններից մեկը

16:41 • 10.10.11

D-Link International ընկերությունը նախատեսում է Գյումրիում կառուցել իր համաշխարհային կենտրոններից մեկը։ Երևանում մեկնարկած «ԱրմԹեք Կոնգրես 2011»–ի ժամանակ այս մասին հայտնելով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզաբանեց, որ Գյումրու տեխնոպարկի ծրագրի շրջանակում այս տարվա ամռանը բացվել է D-Link–ի ծրագրային մշակումների տարածաշրջանային լաբորատորիան, և Գրումրիում կենտրոն բացելու որոշումը հիմնվում է Հայաստանում արդեն իսկ իրականացված ծրագրերով գրանցված բացառիկ հաջողությունների վրա։ Կենտրոնը սկզբնական շրջանում կունենա առնվազն 60 աշխատատեղ:

D-Link-ի փոխնախագահ Թոմաս Հուանգն իր հերթին նշեց, որ ընկերությունը Հայաստանում գործում է 2007թ.–ից և անցյալ տարի կայացրել է Գյումրիում ծրագրերի զարգացման կենտրոն բացելու որոշում, որն իրկանացվեց 10 հոգանոց աշխատակազմով։ Ըստ նրա, փորձնական ծրագրով արձանագրվել են արագ արդյունքներ, և «կարող ենք վարձել 35 հոգի»։ Նախատեսվում է, որ D-Link-ի ծրագիրը Գյումրիում կունենա նաև կրթական բաղադրիչ։

Վանգը տեղեկացրեց, որ D-Link International թայվանական ընկերությունը հիմնվել է 25 տարի առաջ, զբաղվում է ցանցային և հեռահաղորդակցային սարքավորումների և լուծումների արտադրությամբ, ունի 170 գրասենյակ 70 երկրում։ Նրա խոսքով՝ դրանք ձևավորվում են «տեղական մասնագետներով նոր ընկերությունների ստեղծման» միջոցով։

D-Link-ը նախատեսում է Գյումրիում կառուցել իր համաշխարհային կենտրոններից մեկը