Հայերս պետք է ծավալենք համագործակցային մրցակցություն. Թոնի Մորոյան

17:44 • 10.10.11

Հայկական սփյուռքի համայնքներին վերակազմավորում է անհրաժեշտ, և այն ընտրությունը, թե որոնք պետք է լինեն տեղեկատվությամբ հարուստ և օգտագործող կենտրոնները, պետք կատարի Հայաստանը, այլապես դա կկատարեն ուրիշները։ Այս կարծիքը հայտնեց «Վիասֆեր Տեխնոպարկ»–ի համահիմնադիր–նախագահ, ամերիկահայ գործարար Թոնի Մորոյանը «ԱրմԹեք Կոնգրես 2011»–ի շամանակ։

Նրա խոսքերով, անհրաժեշտ է ձևավորել այս կան այն ոլորտի արհեստավարժներին կապող համահայկական սոցիալական ցանց, որը պետք է լինի ապաքաղաքականացված, և դրա ձևավորումը պետք է սկսվի հայության «տեխնոլոգիական շերտից» և կապերով տարածվի դեպի բոլոր մյուս մասնագիտական և սոցիալական շերտերը։ Մորոյանը համահայկական ցանցի ստեղծման նախադրյալ համարեց «համագործակցային մրցակցություն» (cooperative competitiveness) սկսելը՝ նշելով, որ հայերս սովոր ենք միայն մրցակցել նաև միմյանց հետ հարաբերություններում։

Հայերս պետք է ծավալենք համագործակցային մրցակցություն. Թոնի Մորոյան