«Սինոփսիս»–ի գիտահետազոտական աշխատանքների 10%–ը կատարվում է Հայաստանում

19:04 • 10.10.11

Միկրոէլեկտրոնիկայի նախագծման ավտոմատացման համաշխարհային առաջատար «Սինոփսիս» ընկերության 6 հազ. աշխատակիցներից 530–ը աշխատում է յոթ տարի առաջ հիմնված «Սինոփսիս Արմենիա»–ում, ովքեր կատարում են ընկերության գիտահետազոտական աշխատանքների 10%–ը՝ այն պարագայում, երբ «Սինոփսիս»–ի տարեկան եկամուտը 1,6 մլրդ դոլար է։ «Սինոփսիս Արմենիա»–ն բարձր տեխնոլոգիաների ոլորտի թիվ 1 գործատուն է Հայաստանում։ Այս մասին հայտնեց «Սինոփսիս»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Չի Ֆուն Չանը՝ «ԱրմԹեք Կոնգրես 2011»–ի իր ելույթում։

Նրա խոսքերով, ներկայումս ընկերությունը 60–ից ավելի ծրագերի շրջանակներում համագործակցում է աշխարհի շուրջ 1 000 համալսարանների հետ, որոնցից 4–ը գործում է Երևանում։ Չի Ֆուն Չանը նաև հայտնեց, որ այս շաբաթ պաշտոնապես բացվելու է «Սինոփսիս Արմենիա»–ի ուսումնական նոր մասնաշենքը։

Նշվեց, որ ՏՏ ոլորտի հետագա առաջընթացն ապահովելու համար Հայաստանը պետք է մեծացնի ինտերնետ հասանելիության արագությունները, և խթանի ոլորտի աճը՝ երկիր «նոր ընկերություններ» բերելով, ինչը կնպաստի ՏՏ էկոհամակարգի բարելավմանը՝ նաև Հայաստանում արտադրող–հաճախորդ կապերի զարգացումով։

«Սինոփսիս»–ի գիտահետազոտական աշխատանքների 10%–ը կատարվում է Հայաստանում